Լավ կլինի, եթե Իսրայելը դուրս գա Լիբանանից և Սիրիայից․ Թրամփ

Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և Սիրիայից կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ լավ կլինի դուրս գալ Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շրջաններից։ Այդ դեպքում, գուցե, իրավիճակը մի փոքր հանդարտվի։ Որովհետև մենք պետք է մեր էներգիան կենտրոնացնենք ավելի կարևոր հարցի՝ Իրանի վրա», – նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ։

«Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ, և նա դա այլ կերպ կանի։ Նա շենքեր չէր քանդի։ Ես ատում եմ, երբ շենքեր են ոչնչացվում։ Կարծում եմ՝ նա դա ավելի ճշգրիտ կանի», – ընդգծել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031