Բաժիններ՝

Աշխարհի առաջնությունից հետո Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը. ԶԼՄ

Զինեդին Զիդանը կդառնա Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Х-ում:

Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում նախօրեին 0:2 հաշվով պարտվեց իսպանացիներին:

Թիմը հուլիսի 18-ին պետք է խաղա երրորդ տեղի համար, որը վերջինը կլինի Դիդիե Դեշամի գլխավորությամբ:

57-ամյա Դեշամը դեռևս հունվար ամսում հայտարարել էր, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Դեշամը թիմը գլխավորել է 2012 թվականից, նրա գլխավորությամբ ֆրանսիացիները դարձել են աշխարհի չեմպիոններ (2018 թ.), աշխարհի (2022 թ.) և Եվրոպայի (2016 թ.) առաջնությունների արծաթե մեդալակիրներ:

Զիդանը 54 տարեկան է։ Նա երկու անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» (2016-2018, 2019-2021)՝ 3 անգամ հաղթելով Չեմպիոնների Լիգայի մրցաշարը, ինչպես նաև 2-ական անգամ թիմը դարձրել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031