Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար» հարվածել են իրանական բազաներին՝ դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։
Այնուամենայնիվ, ԻՀՊԿ-ն նշել է, որ «ոչ մի նավ չի համարձակվել խախտել» իրանական շրջափակումը, հետևաբար, հարվածներ չեն եղել։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։
ԻՀՊԿ-ն նշել է, որ տարածաշրջանից էներգակիրների արտահանումը պետք է լինի «կա՛մ բոլորի համար, կա՛մ ոչ մեկի»՝ ազդարարելով տարածաշրջանային նավագնացության և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա գործողությունների հնարավոր հետևանքների մասին։
Իր հերթին, ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ։
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները վերջին օրերին վերսկսվել են՝ խաթարելով արդեն իսկ փխրուն հրադադարը, որը ձեռք էր բերվել հունիսին մի քանի ամիս տևած մարտերից հետո, որոնց հետևանքով զոհվել էին հազարավոր մարդիկ:

