Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավելի քան 29.000 BMW է հետ կանչվելու․ Reuters

ԱՄՆ-ում գերմանական «BMW»-ի ավելի քան 29 հազար ավտոմեքենա է հետ կանչվել՝ էլեկտրական համակարգում առկա անսարքությունների պատճառով, քանի որ դրանք կարող են հրդեհի բռնկման հանգեցնել։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։

Գերատեսչության փոխանցմամբ՝ մեքենաների շարժիչի մեկնարկիչի ռելեն ենթակա է կոռոզիայի, ինչը կարող է կարճ միացման, իսկ հետագայում նաև մեքենայի բռնկման պատճառ դառնալ։

Հետկանչը վերաբերում է մի քանի մոդելների, այդ թվում՝ 530e xDrive-ին, 740Le xDrive-ին և «BMW iPerformance» շարքի որոշ այլ մեքենաների։

Այս գործընթացի շրջանակում «BMW»-ի դիլերները անվճար կփոխարինեն մեքենաների շարժիչի մեկնարկիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031