Թուրքիան ՌԴ–ից գնած ԶՀԿ–ները վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին. ԶԼՄ
Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին: Այս մասին գրում է «Hurriyet»–ը։
Լրատվամիջոցը գրում է, որ իբր գործարքի մասին կհայտարարվի այսօր, և որ երեկ աշխատանքներ են տարվել որոշ խնդիրների վերացման ուղղությամբ։ Հավանական գնորդների թվում են ԱՄԷ-ն և Կատարը։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրը։
Ժամանակին ԱՄՆ-ն Թուրքիային հանել էր F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագրից՝ ռուսական համակարգեր գնելու պատճառով:

