Թուրքիան զենքի արտադրության հարցում առաջատար երկրներից մեկն է. Նեջդեթ Օզել
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան հանդիսանում է զենքի արտադրության հարցում առաջատար երկրներից մեկը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը:
Վերջինիս խոսքերով` երկրին հաջողվել է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողությունների հասնել ռազմական արդյունաբերության ոլորտում: Նշվում է, որ ներկայումս Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաապահովման 54 տոկոսի:
Հիշեցնենք, որ Նեջդեթ Օզելը PKK-ի զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու համար հայտնի է «Քիմիական Նեջդեթ» մականունով: