Բելգիայում անոմալ շոգը հանգեցրել է 2000 թվականից ի վեր ռեկորդային ավելցուկային մահացության

Հունիսին Բելգիայում տիրող ուժեղ շոգը հանգեցրել է մահվան դեպքերի զգալիորեն ավելի մեծ թվի, քան սովորաբար լինում է, հայտնել են երկրի առողջապահական մարմինները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Sciensano հանրային առողջության ինստիտուտի տվյալներով՝ դա դարձել է ավելցուկային մահացության ամենաբարձր ցուցանիշը 2000 թվականին վիճակագրության վարման մեկնարկից ի վեր:

Հունիսի 18-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է 1747 մահով ավելի, քան սպասվող մակարդակն էր։ Ավելի վաղ իշխանությունները հունիսի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ մահերի թիվը գնահատում էին 1222 դեպք:

Ավելցուկային մահացությունը կազմել է 47%:

Չնայած Բելգիան պաշտոնապես չի գերազանցել հունիս ամսվա ջերմաստիճանային ռեկորդները, Բրյուսելում մի քանի օր անընդմեջ ջերմաստիճանը հասել է 35 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, իսկ առանձին շրջաններում բարձրացել է մինչև 38-40 աստիճան:

Շոգի պատճառով Բրյուսելի հռչակավոր «Ատոմիում» հուշահամալիրը ստիպված է եղել կրճատել աշխատանքային ժամերը, քանի որ շենքի ներսում ջերմաստիճանը չափազանց բարձր է դարձել:

Առաջիկա օրերին Բելգիայում սպասվում է շոգի նոր ալիք. շաբաթ օրվանից սկսած՝ ջերմաստիճանը հինգ օր անընդմեջ կարող է գերազանցել 30 աստիճանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031