Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսմանը։ Եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, ապա կշարունակենք և կհարվածենք ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը։

Նախորդ երկու գիշերների ընթացքում Միացյալ Նահանգները դարձյալ հարվածել են Իրանին, որն ի պատասխան գրոհել է Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի տարածքներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031