Մի՛ խլեք իմ հեռախոսը, մի րոպե. Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել
Վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։
Քիչ անց նույն խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանիը գրել էր, որ Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել և հավանաբար ձերբակալում են։
Հիշեցնենք, որ իրավապահները Արեգնազ Մանուկյանի տուն էին «այցելել» նաև հունիսի 12-ի վաղ առավոտյան, ապա նրան հրավիրել էին ՔԿ՝ հարցաքննության։
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար, հայտնում են Քննչական կոմիտեից։

