Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են 3 միլիարդ նորվեգական կրոն (մոտավորապես 306 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանության համար։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

«Ուկրաինայի ինքնապաշտպանության պայքարը նաև մեր պայքարն է։ Ուկրաինան ամենօրյա հարձակումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը շարունակում է օդային հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը, ուկրաինական քաղաքներին և էներգետիկ կարևորագույն ենթակառուցվածքներին։ Թեև Ուկրաինային հաջողվում է խոցել անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների մեծ մասը, այն պետք է ուժեղացնի իր պաշտպանությունը բալիստիկ հրթիռների դեմ։ Սա Ուկրաինայի ամենահրատապ առաջնահերթություններից մեկն է», – հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, ով Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Նորվեգիայի կառավարության հայտարարության համաձայն՝ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված նոր հրթիռները կպատվիրվեն անմիջապես ամերիկյան արտադրողից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031