Բաժիններ՝

Իսրայելի և Լիբանանի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում

Իսրայելի և Լիբանանի բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ Հռոմում, հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Arab News պարբերականը։

«Երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները հասան պատմական շրջանակային համաձայնագրի։ Այդ բանակցությունները, ինչպես սպասվում է, կշարունակվեն հաջորդ շաբաթ Հռոմում՝ Իտալիայում», – ասել է Սաարը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղության իր հարևանների հետ, իսկ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա։

Սաարը նաև շեշտել է, որ Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի։

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ն հունիսի 26-ին Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել «Հեզբոլլահ» շարժման և հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ: Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավի, այսպես կոչված, «անվտանգության գոտում», մինչև «Հեզբոլլահ»-ը չզինաթափվի: Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնի վերահսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ և զինաթափի բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին: Այս գործընթացը տեղի կունենա աստիճանաբար: Լիբանանի բանակը լիարժեք վերահսկողություն կհաստատի նախապես համաձայնեցված փորձնական հատվածների նկատմամբ, որից հետո իսրայելական ուժերը փուլային կերպով դուրս կգան այնտեղից:

Իսրայելը շեշտել է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի և իր գործողությունները «Հեզբոլլահ»-ի սպառնալիքի հետևանք են: Կողմերը հայտարարել են նաև, որ ձգտում են ավարտել միմյանց դեմ հակամարտությունը, ապահովել երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը և բարիդրացիական խաղաղ հարաբերություններ հաստատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031