ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։

ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյոզալյանին արդյունավետ ծառայության համար և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031