Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ:
Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Ընդլայնելով Ռուսաստան-Բելառուս բազմակողմանի գործընկերությունը՝ մենք կհաղթահարենք ցանկացած մարտահրավեր, կպաշտպանենք մեր օրինական շահերը և կապահովենք մեր ժողովուրդների համար արժանապատիվ ապագա»,-նշել է Պուտինը:

