Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է. նա վկայի կարգավիճակ ունի

«Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։

«Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված»,– ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա պաշտպանն անձամբ այնտեղ չի եղել, բայց հայտնեց` քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։

Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան մտել էին քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարան և խուզարկություն սկսել։ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031