Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության 250-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել ԱՄՆ ղեկավարությանը և բարեկամ ամերիկացի ժողովրդին։

«Շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր նախաձեռնություններ՝ հանուն մարդկության զարգացման և ժողովուրդների բարեկեցության»,- ասել է Հանրապետության նախագահը։

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031