Բաժիններ՝

Մեկնարկում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման 2026-2027 ծրագիրը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:

Ծրագրի շրջանակներում ընտրված 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար.

Հայաստանի ամերիկյան համալսարան;

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;

Հայաստանում ֆրանսիական համալսարան;

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան;

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;

Երևանի պետական համալսարան;

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը: «Հայաստանի սկսնակ լիդերներ 2026» ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031