Բաժիններ՝

Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Իսրայելի ղեկավարությանը կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի հարավի բուֆերային գոտուց՝ իսրայելական զինված ուժերի կողմից վերջերս իրականացված ռեյդից հետո: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Ըստ ՄԱԿ-ի՝ խոսքը մոտավորապես 235 քառակուսի կիլոմետր տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման մասին է: Աշ-Շարաան նաև դատապարտել է իսրայելական ստորաբաժանումների վերջին գործողություններն այդ գոտում:

Հունիսի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է մի քանի զինված ահաբեկչի ոչնչացման մասին Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտում: Իսրայելցի զինվորականների ռեյդը դիմադրության է արժանացել տեղի բնակիչների կողմից։ Աբդին քաղաքի բնակիչներն արգելափակել են ճանապարհները, մի քանիսը քարեր են նետել իսրայելական ուժերի ուղղությամբ։ Բախման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն բնակիչները հեռացել են և հունիսի 29-ի դրությամբ դեռ չէին վերադարձել տուն՝ վախենալով իսրայելական ուժերի նոր ներխուժումներից։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկիրը չի ​​գնա փոխզիջումների սահմաններին իր անվտանգության ապահովման հարցում, ուստի իսրայելական զինված ուժերը մտադիր են պահպանել վերահսկողությունը Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում անվտանգության սեփական գոտիների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930