ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում մասնակցում է «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (SOI Global Dialogue) միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը։ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

SOI Global Dialogue-ը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում անցկացվող կարևոր միջազգային հարթակ է, որը համախմբում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և միջազգային համագործակցության խթանման նպատակով։

Միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ կազմակերպչական հարցերի շրջանակում նախարարը հանդիպել է նախաձեռնության համանախագահների, համակազմակերպիչների, ինչպես նաև երկխոսությանը մասնակցող միջազգային և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ջրային ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման, միջազգային բնապահպանական պարտավորությունների արդյունավետ իրականացման, գիտահեն որոշումների կայացման և կարողությունների զարգացման հարցերը։

Ընդգծվել է նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների կարևորությունը՝ Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների արդյունավետ իրականացման համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930