Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը

Հունիսի 24-ին՝ ժամը 16:16-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեսահսկման համակարգի միջոցով նկատել են, որ դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացին դրսևորում է կասկածելի վարքագիծ:

Արձագանքելով իրավիճակին, անմիջապես մուտք են գործել կարճատև տեսակցությունների սենյակ և նկատել, որ քաղաքացին փորձում է ինչ-որ առարկա թաքցնել: Կրկնակի խուզարկության ենթարկելու նպատակով քաղաքացուն ուղեկցել են համապատասխան սենյակ, այդ ընթացքում վերջինս փորձել է հատակին գցել երկու սև փաթեթ, որոնք թաքցրած է եղել ներքնաշորի մեջ:

Փաթեթների զննությամբ պարզվել է, որ դրանցից մեկում առկա է եղել թմրամիջոցին նմանվող, բյուրեղանման, 1.0 գրամ զանգված, իսկ երկրորդում՝ 1.5 գրամ դեղնականաչավուն բուսական զանգված:

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930