Կերաք, արա՛, մեզ… Հո դուք աննորմալ չե՞ք. Արման Աբովյան

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին կքննի 7 քաղաքական ուժերի դիմումները՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Սահմանադրական դատարանից։ Այս պրոցեսի ամենասուր հարցերից մեկը, անշուշտ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնել-չանցնելու հարցն է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մի քանի ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, մեղմ ասած, վիճահարույց որոշումը, որի պատճառով ԲՀԿ-ն առայժմ զրկվում է իր քվեներից և չի կարողանում հաղթահարել 4 տոկոսի ընտրական շեմը։ Թեմայի շուրջ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն է։

«Իշխանությունն ապալեգիտիմացրեց ամբողջ ընտրական գործընթացը և ուղղակի զբաղվեց ձայնագողությամբ։ Ձայնագողությունը տարբեր երանգներ ունի, օրինակ՝ զրկելով ԲՀԿ-ին իր մոտ 60 հազար ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքից, Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։ Սա ընտրություն չէր, սա ուղղակի խուժանություն էր՝ իր բոլոր դրսևորումներով։ Այն, ինչ արեցին սրանք, որերորդ անգամ շեշտակիորեն թուլացրեց Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեզնից լավ գիտեն, թե ինչ հակապետական, հակահայկական և հակասահմանադրական գործողությունների են գնացել 2018 թվականից ի վեր, բայց եթե նախկինում իրենց արդարացումն այն էր, որ ժողովուրդը տվել է այդ լեգիտիմությունը, ապա հիմա ժողովուրդն իրենց երկար ճանապարհորդության է ուղարկել, դուք էլ գիտեք՝ ուր։

Կարդացեք նաև

2018 թվականից ի վեր առաջին անգամ ձևավորվել է մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները մերժեցին այս իշխանությանը։ ՔՊ-ն 700 հազար ձայն չի ստացել։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ ի՞նչ 700 հազար ձայն»,- մասնավորապես նշեց Արման Աբովյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930