Դոլարի փոխարժեքը կանգ առավ 410-ի վրա
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 26-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410 դրամ։ Նախորդ օրվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.09%-ով էժանացել է։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 770 հազար դրամ։ Առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 408 դրամով, վաճառում 411 դրամով։