ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի

ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի իր կամ իր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարածաշրջանում այլ մասնակիցների և ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից համաձայնագրի ցանկացած խախտման համար պատասխանատվությունը կրելու է ամերիկյան կողմը», – ասել է նա իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղայիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում չեն հավատում, որ Իսրայելը շահագրգռված է տարածաշրջանում կայունությամբ և կարող է որևէ գործողություն ձեռնարկել առանց ԱՄՆ-ի հետ համակարգման, ուստի ողջ պատասխանատվությունը կրում է հենց Վաշինգտոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930