«Տեղի ունեցողը ոչ թե արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա է, այլ աճպարարություն. գինը վճարելու է հայ ժողովուրդը». Վազգեն Հովհաննիսյան

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դրա պոտենցիալը կա, այս պահին ՀՀ արտաքին քաղաքականությունը չունի հստակ ռազմավարական տրամաբանություն, իսկ դա նշանակում է գոնե Հայաստանի արտաքին սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քաղաքականություն։

«Մենք գիտենք, որ արտաքին սպառնալիքները գալիս են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Օրինակ, երբ Ալիևը որևէ բան է ասում, նա հստակ դա վերածում է քաղաքականության, նրա նպատակն այն է, որ ուզում է Հայաստանի պետականությունը տանել դեպի դեմոնտաժի։

Ալիևը խոսում է «արևմտյան Ադրբեջան» նարատիվի իրականացման մասին, այսինքն՝ այս խոսույթը՝ պարադիգման, նա առաջ է քաշել։ Հստակ բանաձևեր է ընդունում, փորձում «զոնդաժ» անել հայկական միջավայրում, դա սարքել քննարկման առարկա՝ հետագայում հստակ գործողությունների պլանից անցնել դրա կատարմանը»,- 168.am հետ զրույցում նշեց Վազգեն Հովհաննիսյանը։

Ըստ քաղաքագետի, Ալիևը խոսում է «միջանցքի» մասին, թե իշխանությունը ԹՐԻՓՓ-ն ինչպես կանվանի՝ այլ հարց է, բայց Ալիևն ունեցավ այս «միջանցքի» գաղափարաբանական հիմքը, որի համար պայքարում էր։ Այսինքն՝ սա նշանակում է անխափան մուտք ու ելք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով։

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք, որ այս արտաքին քաղաքական վտանգները կան, բայց դրա չեզոքացմանն ուղղված՝ հայկական կողմից միտված քայլեր չեն իրականացվում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հայտարարություններին, Վազգեն Հովհաննիսյանն ասաց՝ դիվերսիֆիկացիայի համար նախևառաջ պետք է ունենալ ուժային ռեսուրս, սակայն, ցավոք, Հայաստանն այդ ռեսուրսը չունի։

«Այսօր տեղի ունեցողն արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա չէ, այլ արտաքին քաղաքականության աճպարարություն է, որի գինը վճարելու է հայ ժողովուրդը։

Ցանկացած պետության շահի ապահովումն ուժային չափաբաժնի հնարավոր մեծացումն է և սպառնալիքի չեզոքացումը, այսինքն՝ պետության վարքագծային մոդելը պայմանավորված է նրանով, որ չեզոքացնի սպառնալիքները և հնարավորության դեպքում մեծացնի ուժային չափաբաժինը։ Միջազգային հարաբերությունների անարխիկ միջավայրում այդպիսով կարողանում ես ապահովել քո պետության կենսունակությունը։

Եթե իմ ասած այս մոդելը վերցնենք ու կիրառենք մեր պետականության վարքագծի վրա, կտեսնենք, որ մենք ռացիոնալ ակտոր չենք, այսինքն՝ մեր գործողությունները միտված չեն  սպառնալիքների չեզոքացմանը։ Ինչպե՞ս կարող ես միջանցք տալ քո հակառակորդին ու համարես, որ դա սպառնալիքի չեզոքացում է։ Սահմանին չկրակելը չի նշանակում, որ սպառնալիքը չեզոքացվել է, սա նեգատիվ «խաղաղություն» է, ինչը հնարավորություն է տալիս հակառակորդին աստիճանաբար իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Շարունակելով միտքը, քաղաքագետը նաև հավելեց՝ միջազգային հարաբերություններում պետությունները բացառապես առաջնորդվում են իրենց շահերով։ Եթե այս պահին պետությունների շահերը համընկնում են, և նույնիսկ պայմանագիր չեն ստորագրել, և եթե նրանց շահերից է բխում, ապա անվտանգային ռիսկերն անմիջապես կչեզոքացնեն։ Հնարավոր է՝ իրավապայմանագրային փաստաթղթեր լինեն, սակայն, եթե երկրների շահերից չբխեց, նրանք այս թղթերով սպառնալիքը չեն չեզոքացնի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930