Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում. Հաքան Ֆիդան

Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում՝ առանց հետաձգումների։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծում ստանան»։

Նրա խոսքով՝ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար ստեղծել է հնարավորությունների հստակ պատուհան։

Հաքան Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։

Նա հավելել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930