Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան

Հարգելի ընկերներ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, շնորհակալ ենք ձեզնից՝ առյուծի պես պայքարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Շնորհակալ եմ այն տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներին, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս երկու օրը, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա իր գործերն անի ընտրական գործընթացի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզնից, ձեր միջոցով է, որ մեր ազգը կարող է իր պաշտպանողականությունը պահպանել։

Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները։ Շնորհակալ եմ բոլորիցդ, ժողովուրդ ջան»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930