Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը. Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Այս մասին Իրակլի Կոբախիձեն գրել է X-ի իր էջում։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- գրել է Կոբախիձեն:

