Բաժիններ՝

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

«Բարձրացրեք ձեր աչքերը» կարգախոսի ներքո Լևոն XIV-ը հունիսի 6-12-ը կանցնի մոտ 2500 կիլոմետր՝ 2025 թվականի մայիսի 8-ին Հռոմի պապ ընտրվելուց ի վեր առաջին առաքելական ճանապարհորդությունը կատարելով դեպի Իսպանիա։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Պապի ծագումը նույնպես նշանակալի դեր է խաղում ներկայիս ուղևորության մեջ, քանզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մայրական իսպանական արմատները տվյալ պաշտոնական այցին հաղորդում են անձնական երանգ։

Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է, ով ունի կրկնակի քաղաքացիություն՝ ամերիկյան և պերուական։

Վեցօրյա այցի հետ կապված ծրագիրը ներառում է 21 միջոցառում և կանցնի չորս ուղղություններով՝ Մադրիդ, Բարսելոնա, Գրան Կանարիա և Տեներիֆե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930