Դատարաններն ըմբոստանում են. կալանքների տոտալ մերժում

168.am-ի տեղեկություններով երեկ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ 30 գրասենյակների ձերբակալված ղեկավարների ու այլ պատասխանատուների վերաբերյալ կալանքի միջնորդությունները դատարանները տոտալ մերժել են նախաքննության մարմնի ու դատախազության համար նվաստացուցիչ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Մեր տեղեկություններով` շուրջ 30 կալանքի միջնորդություններից միայն 2-ն է բավարարվել. կալանքի որոշումներ են կայացրել Երևանի քրեական դատարանի դատավորներ Կարեն Ֆարխոյանն ու Մասիս Մելքոնյանը։

Հուսանք դատական համակարգին առաջիկայում ևս դուր կգա առանց քաղաքական հրահանգների ինքնուրույն որոշումներ կայացնելու բերկրանքը։

Տեղեկացանք նաև, որ նմանատիպ ևս 20 միջնորդություն այսօր էլ քննվելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930