ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

Եվրամիությունն անընդունելի է համարել Իրանի գրոհները Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական օբյեկտների դեմ։

«Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Իրանի վերջին գրոհները։ Իրանի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա կատարված այս կանխամտածված հարձակումները անընդունելի են, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը», –  ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի՝ հունիսի 3-ի երեկոյան տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ-ն համառորեն ապաէսկալացման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի լիարժեք կատարման կոչ է անում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այդ գրոհների զոհերին և բոլոր տուժածներին մաղթում ենք արագ ապաքինում», – ասվում է փաստաթղթում։

Հունիսի 3-ի առավոտյան իրանական և ամերիկյան ուժերը փոխադարձ հարվածներ էին հասցրել։ Մասնավորապես, Իրանը հրթիռներ էր արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների ուղղությամբ, սակայն, ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պնդմամբ, դրանք չեն հասել իրենց թիրախներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930