Բաժիններ՝

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ:

9-րդ խաղափուլից հետո առաջնության առաջատարներն են ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը և իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ովքեր ունեն 7.5 միավոր:

Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 6 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930