Բաժիններ՝

Քանի՞ տեղ կա Հայաստանի բանտերում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կա 4122 տեղ, բայց ազատ է դրանցից ընդամենը 1119-ը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների համար հատկացված է 1705 տեղ, իսկ դատապարտյալների համար` 2417։ Ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բոլոր ՔԿՀ–ներում միասին պահվում է 3003 անձ, որոնցից 1445–ը կալանավորված են, իսկ 1558-ը` դատապարտված»,– հայտնել են ՔԿԾ–ից։

Ընդհանուր առմամբ ՀՀ–ում կա 9 քրեակատարողական հիմնարկ, որոնցից միայն «Սևան» ՔԿՀ–ում չկան կալանավորներ, այնտեղ միայն դատապարտյալներ են։

Մենք հետաքրքրվել էինք նաև` արդյոք քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել գերբեռնված, ՔԿԾ–ն այս հարցին չի պատասխանել։։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930