Թուրքիայում ամեն 5-րդը տառապում է ավելորդ քաշի խնդրով

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է «2025-ի Թուրքիայի առողջապահական հետազոտություն» զեկույցի արդյունքները, որոնց համաձայն՝ երկրում տարեցտարի ավելանում է գիրությունից (օբեզիտաս – ոչ նորմալ ճարպային կուտակումներ) տառապողների թիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 15 և բարձր տարիքի անձանց շրջանում գիրություն ունեցողների մասնաբաժինը 2022-ին գրանցված 20.2%-ից 2025-ին հասել է 21.8%-ի։

Ըստ սեռային բաշխվածության՝ պատկերը հետևյալն է. կանանց 24.8%-ը տառապում է գիրությամբ, իսկ 32.2%-ը գիրանալու սկզբնական փուլում է: Տղամարդկանց դեպքում 18.7%-ն ունի անոմալ ճարպային կուտակումներ, 43.1%-ն էլ գտնվում է այդ ճանապարհին:

Թուրքիայում ֆիզիկական որևէ ակտիվությամբ չունեցող տղամարդկանց տոկոսը կազմում է 83.5, իսկ կանանցը՝ 89.7: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով՝ շաբաթական բավարար ֆիզիկական ակտիվություն է ցուցաբերում տղամարդկանց 4.1, իսկ կանանց՝ 2.7%-ը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև վնասակար սովորությունների վիճակագրությանը. 15 տարեկանից բարձր անձանց շրջանում ամեն օր ծխախոտային արտադրանք օգտագործողների թիվը 2022-ի 28.3%-ից 2025-ին հասել է 30.1%-ի (տղամարդկանց շրջանում՝ 42.9%, կանանց՝ 17.5%): Վերջին 12 ամսում էլ ալկոհոլ օգտագործողներ մասնաբաժինը կազմել է բնակչության 12.6%-ը:

Բացի այդ հետազոտությունը փաստում է, որ երկրում մեծացել է նաև այն անձանց թիվը, որոնք առօրյայում ունեն ֆիզիկական տեղաշարժման (քայլելու, աստիճաններով բարձրանալու), ինչպես նաև հիշողության հետ կապված խնդիրներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930