«Փաշինյանը ՌԴ «օփիումն է հայ ժողովրդի համար», և ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ գլխավոր հարցը ժողովրդի համար այդ «օփիումի» գինն է»». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»:

Շատերի մոտ հարց կառաջանա, թե ի՞նչ աջակցության համար է Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնում Պուտինին, այն դեպքում, երբ Մոսկվան թե խոսքով, թե տնտեսական սահմանափակումներով ճնշում է գործադրում նրա վրա, ինչպես թվում է:

Ես՝ Փաշինյանի շնորհակալության առիթի կամ պատճառի մասին խոսել եմ բազմիցս, պարբերական գրառումներով: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի Պուտինին, որ հատկապես վերջին շաբաթներին ու օրերին նա մեծ աջակցություն է ցուցաբերում ընդդիմության առաջատար ուժերի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանը, տալիս է այդ հակաքարոզչության համար անհրաժեշտ «ծանրակշիռ հիմքեր»:

Թե ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին աջակցում ընդդիմության առաջատար ուժերի դեմ հակաքարոզչության հարցում, այդ մասին էլ խոսել ու գրել եմ բազմիցս: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերի հաշվին ՌԴ համար ստեղծում է կենսականորեն անհրաժեշտ ալիբիներ: Կրեմլին այսօր հենց դա է պետք Հայաստանից՝ ալիբիներ հայ ժողովրդի հանդեպ գործողությունների համար, որոնք կարող են Ռուսաստանին պետք լինել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը այդ տեսանկյունից ՌԴ «օփիումն է հայ ժողովրդի համար», և ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ գլխավոր հարցը ժողովրդի համար այդ «օփիումի» գինն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930