Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Այս մասին հայտնում է պաշտպան Արսեն Բաբայանը։

«Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը` արգելելով Վազգենին հրապարակային խոսքը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
2026-ի փետրվարին Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, իսկ մարտին` վարչական հսկողությամբ։ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ տնային կալանք սահմանվեց ապրիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930