Բաժիններ՝

Ի՞նչ հուշանվեր է ուղարկել Թրամփն Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի X սոցցանցի էջում գրառում է արվել, որով Ալիևն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ որպես հուշանվեր ինձ ուղարկած հուշագրի համար, որով երկարաձգվում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը, որն ուղեկցվում է Ձեր անձնական գրությամբ և ջերմ խոսքերով։ Ես բարձր եմ գնահատում այս մտածված և բարի ժեստը և խորապես գնահատում եմ այն»,- ասվում է գրառման մեջ։

907-րդ բանաձևն «Ազատության աջակցման ակտի» մաս է։ Բանաձևը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից ուղղակի օգնության ցուցաբերումն Ադրբեջանին։ Նախորդ տարվա օգոստոսին հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստն՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930