Բաժիններ՝

Պատերազմի սկզբից ի վեր շուրջ կես միլիոն ռուս զինծառայող է զոհվել ․ բրիտանական հետախուզություն

Շուրջ 500 հազար ռուս զինծառայող է զոհվել 2022-ին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, հաղորդել է Միացյալ Թագավորության հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:

«Քանի դեռ մենք անսասան ենք Ուկրաինային մեր աջակցության մեջ, Պուտինը մարտի դաշտում հետընթաց է ապրում. նոր հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ հակամարտության սկզբից ի վեր գրեթե կես միլիոն ռուս զինվոր է սպանվել», – հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության կենտրոնակայանի (GCHQ) տնօրեն Անն Քիսթ-Բաթլերը։

Քիսթ-Բաթլերը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի կառավարության պնդումները, ըստ որոնց՝ Ռուսաստանը «անխնա թիրախավորում է կրիտիկական ենթակառուցվածքները, ժողովրդավարական գործընթացները, մատակարարման շղթաները և հանրային վստահությունը» թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ ամբողջ Եվրոպայում։

Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ուկրաինան մանրամասն տվյալներ չեն հանրայնացնում պատերազմում զոհված զինծառայողների թվերի մասին։

Վտարանդիության մեջ գործող ռուսական երկու լրատվամիջոցների՝ «Մեդիազոնա»-ի և «Մեդուզա»-ի կողմից ժառանգության գործերի հիման վրա իրականացված համատեղ հաշվարկի համաձայն՝ 2022 թվականից ի վեր զոհված ռուս զինվորների թիվը առնվազն 352 հազար է։

Ուկրաինական կողմի զոհերի թիվը, ըստ արևմտյան հաշվարկների, տատանվում է 500 հազարից 600 հազարի սահմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031