ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պահպանում է Ուկրաինայի հետ աշխատանքային մակարդակով շփումները
Ռուսաստանը պահպանում է աշխատանքային մակարդակով շփումները Ուկրաինայի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Կապերը ուկրաինական կողմի հետ պահպանվում են աշխատանքային մակարդակով», – ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ շարունակվում են գերիների փոխանակումները, քաղաքացիական անձանց վերադարձը և զոհվածների մարմինների հայրենադարձումը։



