Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Մի զարմացեք, որ Փաշինյանը նախընտրական կաշառքի տեսքով ներում է շնորհում հարբած վիճակում ավտոմեքենա վարելու պատճառով վարորդական վկայականից զրկված և մեկ տարի անց այն վերականգնելու համար քննություն հանձնելու պոտենցիալ չունեցող վարորդներին՝ նրանց դարձյալ բաց թողնելով ճանապարհներին։
Նա պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին ու մեղադրվողներին՝ միայն թե համոզված լինի, որ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն։ Կյանքը ցույց է տվել, որ այդպիսին է աթոռատենչ Նիկոլ Փաշինյանը, իսկ համաներում չի հայտարարում մի պարզ պատճառով. որպեսզի այն հանկարծ չտարածվի քաղաքական գործերով ապօրինի քրեական հետապնդման ներքո գտնվող անձանց վրա»։



