Բաժիններ՝

Թուրքական սերիալներում հայկական ինքնությունը չի ներկայացվում

Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի անվան հիմնադրամի գրասենյակում անցկացվել է «Ո՞ւմ պատմությունն է պատմվում․ փոքրամասնությունների ներկայացվածությունը թուրքական սերիալներում» խորագրով միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ ընթացքում թուրք սոցիոլոգ և հետազոտող Ֆեյզա Աքըներդեմը հայտարարել է, որ թուրքական հեռուստասերիալներում հայկական և ալևիական ինքնությունները ներկայացված չեն։

Ըստ նրա՝ հրեական և հունական ինքնությունները թուրքական մեդիադաշտում այլևս «սպառնալիք» չեն ընկալվում, մինչդեռ հայկական և ալևիական թեմաները շարունակում են հիշեցնել «չփակված վերքերը», ինչի պատճառով դրանք հիմնականում շրջանցվում են։

Նա նշել է, որ 2000-ականների սկզբին թուրքական սերիալներում հայտնվել էին անցյալի հետ առերեսման թեմաներ, սակայն հետագայում դրանք իրենց տեղը զիջեցին անվտանգության և հատուկ նշանակության թեմաներով նախագծերին։ Հետազոտողը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին նկատվում են որոշ փոփոխություններ թվային հարթակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031