Սպասվում է կարճատև անձրև
Երևան քաղաքում՝
Մայիսի 14-18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 14-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։



