Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Կողմերը քննարկել են Իրանի հարցը և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ջրային ուղիներում նավագնացության պաշտպանության ծրագրերի շուրջ 40 երկրի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և նրա ֆրանսիացի գործընկեր Քեթրին Վոտրենը մայիսի 12-ին կհամանախագահեն կոալիցիոն գործընկերների նիստը։
Ակնկալվում է, որ նրանք կներկայացնեն ռազմական ներդրումները, որոնք կարող են կատարվել պատերազմի ավարտից հետո նեղուցը պաշտպանելու առաքելության շրջանակում։



