Մարուքյանն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին չմասնակցած կուսակցություններին զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը մեկնել է Արմավիրի մարզ, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ քարոզարշավի շրջանակում նախատեսված է նաև այց Մեծամորի ատոմակայան։

Մարուքյանն անդրադարձել է համապետական ընտրություններին կուսակցությունների մասնակցության կարգավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է շրջանառել նախագիծ, որով համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել այն կուսակցությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում չեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Եթե կուսակցությունը վերջին հինգ տարիների ընթացքում որևէ ՏԻՄ ընտրության չի մասնակցել, ապա համապետական ընտրություններին չի կարող մասնակցել»,- նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական համակարգը պետք է զերծ պահել պատահական և անհայտ ուժերից։

«Ժողովուրդ ջան, Հայաստանը գազանանոց չէ, հյուրախաղերի տեղ չէ»,- հայտարարել է նա։

Մարուքյանը նաև նշել է, որ նման երևույթները կարող են ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալ։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031