Բաժիններ՝

«Վեդիում մանկապղծության դեպքի առթիվ երկու հանգամանք անուշադրության մատնվեց». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. «Վեդիում մանկապղծության դեպքի առթիվ երկու հանգամանք անուշադրության մատնվեց.

1. Ստամբուլյան կոնվենցիան դրոշակ դարձրած Նիկոլի հենարանը՝ սոռոսական ցանցը, որը տարիներով գոռում էր կանանց իրավունքների, կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության մասին, մատը մատին չխփեց պարտակված այլանդակությունը բարձրաձայնելու համար: Սա կարող է նշանակել ընդամենը մեկ բան. սոռոսական ցանցը գիտի, որ պարտակողը ուղիղ առնչություն ունի Նիկոլի հետ, և այս պահին դրա մասին բարձրաձայնումը կվնասի իրենց պրոտեժե Նիկոլի ռեյտինգին:

2. Վեդիի մանկապղծության դեպքի հետ կապ ունեցող իրավապահ համակարգի միջին օղակի ղեկավարներին պաշտոնանկ արեցին, ինչը ուղղակի և բացահայտ արձանագրում է, որ համակարգն անգործության է մատնված եղել, այսինքն՝ փորձել է պարտակել: Հաշվի առնելով դեպքի ահռելի էմոցիոնալ և բարոյական ծանրությունը, անհնար է, որ համակարգի միջին օղակում բոլորը բոլորի հետ պայմանավորվեին ու մանկապղծության դեպք պարտակեին: Այսինքն՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ պարտակման հրահանգը եկել է «վերևից»:

Առաջարկում եմ միացնել վերլուծական ապարատը և փորձել վերհիշել, թե 2-3 տարի առջվա կտրվածքով Նիկոլի ուժային համակարգերից որ մեկի ղեկավարի դեմ էին տեղեկատվական արշավներ ծավալում սոռոսականները և ով էր այդ պաշտոնում սոռոսականների թեկնածուն, որն ի վերջո նշանակվեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031