«Նիկոլը, ըստ էության, չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ. այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը, ըստ էության, չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ։

Փաշինյանը փաստացի ընդունում է իր և Ալիևի խոսույթի նույնական լինելը։

Այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել։

Քիչ առաջ Փաշինյանն ասում է. «Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթ»։

Մարդը բառացի ինքնախոստովանում է, որ ինքն ու Ալիևը նույն խոսույթն ունեն։

Իսկ ի՞նչ է ասում Ալիևը։

Նա Արցախի 150 հազար հայերին անվանում է սեպարատիստ, իսկ Արցախյան պատերազմի մասնակիցներին ու Արցախի ղեկավարությանը՝ ռազմական հանցագործներ։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշա զադեն Հայ Եկեղեցու դեմ սուր մեղադրանքներ է հնչեցնում, նույնն անում է Փաշինյանը։

Ըստ էության ասվում է, որ Հայաստանը դարձնում են Ադրբեջանի ֆիլիալ։

Ու սրանք դեռ գուբեռնիա լինելուց էին խոսում։

Դուք Հայաստանը տանում եք ադրբեջանացման»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031