Բաժիններ՝

Պատգամավորները փող են պահանջում լրագրողներից. մամուլ

«Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հեմլետ Հարությունյանը՝ Բառադի Համոն, օրերս հայտարարեց, թե վատ չի լինի, եթե Ազգային ժողովի աշխատանքնեը լուսաբանող լրագրողները վճարեն պատգամավորներին. «Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետևաբար մենք ձեր ստնտուն ենք»,- իր տեսակետն էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավորը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Բադեյանին ևս դուր էր եկել լրագրողների կողմից վարձատրվելու տարբերակը:

Երեկ «ՉԻ»-ն փորձեց այս առչությամբ Բադեյանից մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա»: «ՉԻ» այն դիտարկմանը, թե Ազգային ժողովը քաղաքական կառույց է, և այստեղ «ընտրվածները» պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեանը պատասխանեց. «Պարտավոր չեմ, ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ: Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար: Դա սկզբունք ա: Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եք»:

Շարունակությունը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս