Իրանը հայտարարել է ԱՄՆ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցում նավագնացությանը սպառնալիքի մասին
Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրանի դեմ ծովային շրջափակում սահմանելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Հորմուզի նեղուցում աստիճանաբար հաստատվում է ուժերի նոր հավասարակշռություն։ Նավագնացության և էներգակիրների տարանցման անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտումների և շրջափակում սահմանելու պատճառով», – գրել է նա X-ում։
Ղալիբաֆի կարծիքով՝ ներկայիս իրավիճակի պահպանումն անհանդուրժելի է ԱՄՆ-ի համար, չնայած Իրանը «նույնիսկ դեռ չի էլ սկսել»:



