Բաժիններ՝

«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց

Լոնդոնի «Չելսիի» 18-ամյա նորեկ Ջեսի Դերին, ով նորամուտն էր նշում թիմի կազմում, տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը գրանցվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղի (1:3) ժամանակ։

Դերին վնասվածք է ստացել առաջին խաղակեսին ավելացված ժամանակում՝ մրցակցի հետ գլխով բախվելու հետևանքով։ Երիտասարդ ֆուտբոլիստն ընկել է խոտածածկին, ինչից հետո նրան նույնիսկ թթվածնային դիմակ է պահանջվել։ 45+10-րդ րոպեին վնասվածք ստացած խաղացողին հարկադրված փոխարինել է հարձակվող Լիամ Դելապը։

Որպես նախազգուշական միջոց՝ Դերիին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում պաշտոնական հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ.

«Ջեսին գիտակցության մեջ է, խոսում է և անցնում է կանխարգելիչ հետազոտություն։ Մենք նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում և մեր երախտագիտությունն ենք հայտնում բուժանձնակազմին՝ արագ արձագանքելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031