Հունաստանում ՀՀ դեսպանը և տեղի միջազգային բուհի ռեկտորը քննարկել են հայկական կրթօջախների հետ համագործակցության հնարավորությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Միջազգային հունական համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանը կարևորել է կրթության ոլորտում երկու երկրների միջև կնքված համագործակցության ընդգրկուն պայմանագիրը, ինչն այդ ուղղությամբ բովանդակային ծավալուն փոխշփումների զարգացման հնարավորություն է ընձեռում. այս մասին նշված է Հունաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Միջազգային հունական համալսարանի (International Hellenic University) ռեկտոր, պրոֆեսոր Ստամատիս Անգելոպուլոսի հանդիպմանը քննարկվել են համալսարանի և հայկական կրթօջախների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Համալսարանի միջազգային կապերով ռեկտորի տեղակալ պրոֆեսոր Կոնստանտինոս Դիամանտարասը ներկայացրել է համալսարանի ծրագրերը։ Ընդգծվել է, որ առավել շատ անգլալեզու կրթական ծրագրեր առաջարկվում է Հունաստանի չորս տարբեր կամպուսներում գործող այս համալսարանի կողմից։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է կրթական ոլորտում Հունաստանի հետ վերջին տարիներին ակտիվացող համագործակցությունը, ներկայացրել է Հունաստանի տարբեր համալսարանական կենտրոնների հետ դեսպանության համագործակցության ծրագրերը։

Ըստ հաղորդագրության հանդիպմանը մասնակցել է նաև Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031