ԽԵ՛ՂՃ ՁԿՆԵՐ. այս գույնզգույն ձկներով ակվարիումը Համալիրն է՝ այնտեղ հավաքված մեկուսացված եվրոպացիներով. Արմեն Աշոտյան

«Սա Հայաստանի աշխարհաքաղաքական մահվան, ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածված միջոցառում է»,- ԵՄ գագաթնաժողովի, երկրում ու երկրի շուրջ տեղի ունեցող իրողությունների համատեքստն այսպես է բնութագրում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Իսկ ՀՀԿ-ն ու նրանց սատարող քաղաքացիներն այսօր ինքնաբուխ ակցիա էին իրականացնում, որպեսզի Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները տեղեկանան Հայաստանում ժողովրդավարական հետընթացի, 50-ից ավելի քաղբանտարկյալների առկայության, Արցախի հարցի և արցախցիների վերադարձի իրավունքի, Բաքվում պահվող հայ գերիների, եկեղեցու վրա ճնշումների մասին։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով՝ դուք կործանում եք Հայաստանը։ Միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, սակայն տանում եք Բաքու և Անկարա»,- եվրոպացիներին ուղղված ուղերձը այսպես բանաձևեց Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ ակցիան հակաեվրոպական չէ, և, որ 2017 թվականին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր (CEPA), որ Հայաստանն առաջնորդում էր դեպի Եվրոպա.

«Իսկ այն, ինչ անում է Նիկոլը 2018-ից, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որևէ գործիչ, երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի իշխանության նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը վաճառեր պետության արժանապատվությունը, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր և խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա»․․․»,- հայտարարեց Աշոտյանը։

Կարդացեք նաև

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահը շեշտեց, որ որևէ երկրում հանուն ժողովրդավարության չեն սահմանափակվել մարդկանց ժողովրդավարական իրավունքները՝ ինչպես այսօր Հայաստանում, երբ սահմանափակված է երթևեկությունը, քաղաքացիների տեղաշարժը։

Սակայն սրանով ամեն բան չավարտվեց ոտքի վրա, ոստիկանների բանավոր որոշմամբ, գվարդիայի մասին օրենքին հղում տալով՝ արգելվեց նաև ակցիայի մասնակիցների քայլերթը թույլատրելի հատվածով։

Ոստիկանները թույլ չտվեցին, որ հավաքվածները մայթով քայլերթ իրականացնեն՝ նույնիսկ այն պարագայում, երբ այդ պահին նաև մեքենաների համար երթևեկությունը բացվել էր։

Ոստիկանության բարձրաստիճան սպան պարզաբանեց, որ իրենք նախապես Հայկ Մամիջանյանի հետ համաձայնեցրել են, հիմքը՝ պետական ու պաշտոնական անձանց անվտանգության նկատառումներն են։

Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ նման համաձայնություն չի եղել, իրենք հրաժարվել են ոստիկանության առաջարկած կարգավորմանը ենթարկվել, քանի որ այն հակասում է ոստիկանության կայքէջում տեղադրված կարգավորման սահմանափակումներին, և այդ կարգավորումը հընթացս է հորինվել՝ հենց ցույցը խոչընդոտելու համար։

Արմեն Աշոտյանն ակցիային իր հետ ձկներով փոքրիկ ակվարիում էր բերել:

Նա, որպես տեղի ունեցող խայտառակությունը՝  Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի բնորոշող լավագույն միջոց, ցուցադրեց գույնզգույն ձկներով փոքրիկ այդ ակվարիումը՝ շեշտելով

«Այս ակվարիումը խորհրդանշում է Մարզահամերգային համալիրը՝ այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիումի նման առանձնացրել են իրական ժողովրդից, իրական խնդիրներից։ Իրենք իրենց հավաքվել են և մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական հոգսից։ Մեկուսացրել են, որ եվրոպացիները հայ ժողովրդի հետ չշփվեն։

Նրանք արհեստական միջավայրում ստացել են շոու, որի մեջ չկա Հայաստան, հայկականություն, ցավ, Արցախ, քաղբանտարկյալներ, այն իրականությունը, որը մեզ շրջապատում է։ Եվ ինչպես դուք տեսաք, մենք փորձեցինք ճեղքել այս իրականությունը, որպեսզի ակվարիումից հանենք մեր սիրելի հյուրերին, որպեսզի լսեն մեր ձայնը, որպեսզի հասկանան, որ հայերը հյուրընկալ ժողովուրդ են, որ պատրաստ են և հաց տալ, և դարդ կիսել.. իրենք չեն ուզում մեր դարդը լսել խե՛ղճ ձկներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031