Արդյոք երշիկների բաղադրության մեջ առկա է զուգարանի թուղթ. մեկնաբանում է սննդի տեխնոլոգը

Երշիկի մեջ երբեք զուգարանի թուղթ չեն ավելացնում: «Говорит Москва» ռադիոկայանի եթերում այս վաղեմի առասպելը հերքել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի սննդի տեխնոլոգիայի և կենսաինժեներիայի ամբիոնի դոցենտ Ելենա Մյասնիկովան:

«Երշիկների մեջ զուգարանի թղթի առկայությունը, իհարկե, կատակ է»,- բացատրել է նա: Սննդի տեխնոլոգի խոսքով՝ ԽՍՀՄ-ում արտադրությունն ուներ խիստ վերահսկողության համակարգ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին: Ավելին, այն ժամանակ զուգարանի թուղթը հազվադեպ հանդիպող ապրանք էր. այն չէին ավելացնի երշիկների բաղադրության մեջ:

«Հիմա մենք նաև ներքին վերահսկողության համակարգեր ունենք, և մսի վերամշակման շատ գործարաններ ներդնում են ներքին որակի վերահսկողության համակարգեր: Այնպես որ, իհարկե, դա առասպել է, ոչ ավելին, քան կատակ»,- ռուսական երշիկեղենի սպառողներին հանգստացրել է Մյասնիկովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031